26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայավարի. 5000 դոլարով երեխայի առքուվաճառքի գործով դատավճիռը, Իրավունք

Օրերս Աջափնյակ-Դավթաշեն ընդհանուր իրավա­սության դատարանում հրապարակվեց անցյալ տարի հինգ հազար ԱՍՆ դոլարով նորածնին գնած Տափերական գյուղի բնակչուհի Քրիսաինե Կիրակոսյանի (երեխային գնած կի­նը) եւ Ալլա Կարապետյանի (երեխային 5000 ԱՄՆ դոլարով վաճառած կինը) գործով վճիռը: Երեխան, ի վերջո, մնաց Քրիստինե Կիրակոսյանի մոտ, քանի որ ինչպես վերջինիս փաստա­բան Վահան Հովհաննիսյանը նշեց. «Դա­տարանը երեխայի մասով որեւէ ձեւով չի անդրադարձել վճռում:

Ըստ այդմ, երեխան կշարունակի մնալ պաշտպանյալիս մոտ: Հե­տագայում մենք քաղաքացիա-իրավական դաշտում երեխայի հետ կապված խնդիրը վերջնա­կանապես կլուծենք օրենքով: Այ­սինքն դիմելու ենք երեխային օրինական որդեգրելու համար»: Նշենք, որ սույն գործով մեկ տարի տաս ամիս ժամկետով ազատազրկման դատապարտ­վեց միայն բուժքույրը ` Գոհարիկ Խաչատրյանը:

Բայց հետաքրքիր վիճակ է ստացվում: Այս քրեական պատ­մությունը վերաբերում է երեխա առնել-ծախելուն, բայց նույն երեխային դատարանն անգամ չի անդրադառնում: Լավ, բա ին­չո՞ւ են բուժքրոջը դատել: Առա­վել եւս, եթե արդյունքում երե­խան մնում է գնողի մոտ, այ­սինքն փաստացի նրան երեխա հանձնելը հանցանք չի համար­վել: Չնայած, եթե նոր միայն գնորդը պետք է դիմի` «երեխա­յին օրինական որդեգրելու հա­մար», ապա դա նշանակում է, որ երեխան այս պահին նրա մոտ է անօրինական հիմունքներով: Ու անգամ դատարանին այդ հանգամանքը չի հետաքրքրել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ