Հայաստանի արտգործնախարարն ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի պատվիրակությունը
Մայիսի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը հայ երիտասարդների կրթության և բարձրակարգ վերապատրաստման գործում։
Էդվարդ Նալբանդյանը արժևորեց «Տավիթյան» հիմնադրամի և ՀՀ ԱԳՆ միջև հաստատված համագործակցությունը:
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։