27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հանդիպումը կարևոր էր, բայց ես զայրացած եմ. Կիրակոսյանը՝ ԱԳ նախարարների հանդիպումից

 «Հանդիպումը կարևոր էր, բայց ես զայրացած եմ, որ Հայաստանն ու Արցախը չունեն խաղաղության տեսանկյունից որևէ գործընկեր: Հայաստանը դիվանագիտության առումով ունի գործընկեր, բայց ոչ ռազմական առումով: Ադրբեջանն ամեն դեպքում ունի դիվանագիտական ռազմավարություն, որը ո՛չ դիվանագիտական է, ո՛չ էլ ռազմական»-Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք Մոսկվայում օրեր առաջ կայացած Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ինչ-որ կարևոր առաջընթաց կամ որոշում արդյոք եղավ, ասաց քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Վերջինս նշեց, որ  Ադրբեջանի մոտեցումը մաքսիմալիստական է, նրանք ուզում են կամ ամեն ինչ, կամ ոչինչ. «Ամեն դեպքում Ադրբեջանն ամեն ձևով մեծացնում է ռիսկը, որ կրկին կոնֆլիկտը զարգանա»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից առաջ արված այն հայտարարությանը, համաձայն որի` դրական ակնկալիքներ կան այդ եռակողմ հանդիպումից, քաղաքագետն ընդգծեց, որ դա ավելի շատ ռուսական դիվանագիտության արտացոլումն է, ոչ թե Ադրբեջանի դիվանագիտության առաջընթաց: «Կարևորը, որ, ի տարբերություն Ուկրաինայի և Ղրիմի դեպքի, այս պարագայում Ռուսաստանն ավելի շատ համագործակցում է Արևմուտքի հետ»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ