01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ելք»-ն անդրադարձավ «Երկիր ծիրանի»-ի մեղադրանքներին

«Ելք» դաշինքի Երեւանի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում  անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝  նշեց. «Յուրաքանչյուր կետի տակ ունենք ենթակետեր` տրանսպորտ՝ այս ոլորտը Տարոն Մարգարյանի թիմը հիմնովին տապալել է, կրթական համակարգ` հատկապես տնօրենների հայտնի սկանդալից հետո նրանք որակյալ կրթություն չեն կարող ապահովել։ Մենք բոլոր կետերի հետ կապված լուծումներ ունենք»։

Բանախոսը շեշտեց՝ «Ելք»-ի ծրագրային դրույթներում պոպուլիզմ չկա:

«Իրատեսական, չափելի ծրագիր ունենք։ Տարոն Մարգարյանն իր թիմով 70 տոկոսով իրենց ծրագիրը չի իրականացրել, արել են ձեւական փոփոխություններ», – նշեց բանախոսը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Մանե Թանդիլյանը  անդրադարձավ «Երկիր ծիրանի»-ի մեղադրանքներին, թե «Ելք»-ը սատարում է  ՀՀԿ-ին: «Նման ձեւակերպումը քաղաքագիտական որեւէ քննադատության չի ենթարկվում. սա նոու հաու է։ Մենք միշտ այլընտրանք ենք եղել գործող ռեժիմին` ԱԺ ընտրությունները դա ցույց տվեցին։ Ցուցակում ներառված թեկնածուների կենսագրությունները եւս դա են ցույց տալիս», – նշեց Մանե Թանդիլյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ