01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Մեր խիղճը և ձեռքերը մաքուր են»

Այս պահին «Երկիր ծիրանի» կուսակցությունը քարոզարշավ է  անցկացնում Սարի թաղում: 

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Զարուհի Փոստանջյանը շեշտեց՝ կան քաղաքացիներ, ովքեր քաղաքական պայքար են մղել, բայց  հիմա գտնվում են անազատության մեջ: Փոստանջյանը շեշտեց՝  երեկ  Նուբարաշենում քարոզարշավ անցկացնելիս «Երկիր Ծիրանի»-ն  անցել է ՔԿՀ-ի մոտով, ողջունել Գևորգ Սաֆարյանին, Անդրիաս Ղուկասյանին և այլոց, կարճ ասած՝ այն քաղաքացիներին, ովքեր հիմա բանտում են իրենց  գաղափարների, քաղաքական հայացքների պատճառով:

«Մենք սիրում ենք Երևանը:  Ես չեմ հավատում, որ սարիթաղցին կվաճառի իր ձայնը: Երևանցին պետք է մայիսի տասնչորսին  գնա ընտրատողամաս և ճիշտ ընտրություն կատարի:  Ես վստահաբար կարող եմ ասել՝ մեր խիղճը և ձեռքերը մաքուր են», – ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ