01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Փաշինյանը` հանուն ՀՀԿ-ի

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու թեկնածուներ Ստելլա Աղաջանյանը եւ Վարուժան Անտոնյանը, խոսելով առաջիկա ընտրություններից, նշեցին, թե ինչի համար են անդամակցել հենց այս կուսակցությանը.

«Անվերապահորեն վստահում եմ Զարուհի Փոստանջյանի անբասիր քաղաքական գործունեությանը, նրա անվեհեր կեցվածքին»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Երևանի ավագանու թեկնածու Ստելլա Աղաջանյանը:

 «Ապրիլի երկուսին տեղի ունեցավ այն, որ փորձեցին ժողովրդին արժեզրկել` ասելով, թե փող է վերցրել ու ընտրել իշխանություններին։ Դրան հավատում են միայն ՀՀԿ-ն ու նրա կցորդները», – նշեց բանախոսը ՝ ընդգծելով՝ միայն  Զարուհի Փոստանջյանն է, որն իր քայլերով ապացուցել է, որ ինքն այնտեղ է, որտեղ կա ցավ, խնդիրներ։

«Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը մտել է ընտրապայքարի մեջ` ՀՀԿ-ին սատարելու համար։ Մեր երկիը մեծ արագությամբ գահավիժում է», – նշեց բանախոսը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ