24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Եթե մենք փաստեր ունենայինք… ». Մարուքյանը` մանդատագողերից (տեսանյութ)

«Երբ աշխատանքները պատրաստ կլինեն, արդեն կդիմենք պատգամավորներին` հավաքելու համար համապատասխան թվով ստորագրություններ, որպեսզի Սահմանադրական դատարանում վիճարկենք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթը, որով Վանաձորի մանդատագողությամբ ընտրված քաղաքապետն իրավունք ունի 33 հոգանոց ներկայացուցչական մարմնի 15 հոգանոց կազմով քվորում ապահովել և որոշումներ կայացնել»,-պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյոք ունեն վերջնական որոշում ՍԴ դիմելու մասով` ասաց «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող, 5-րդ գումարման խորհրդարանի անկախ պատգամավոր ու «լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ստորագրությունները հավաքելու գործընթացը կմնա նոր խորհրդարանի պատգամավորներին: «Այս պահին, երբ մենք դիմում ենք Սահմանադրական դատարան, դա վերջին մարմինն է, որ նշված հարցը կարող է քննարկել, և մենք պետք է այդ մարմինը օգտագործենք: Ես նաև  որոշակի հույսեր ունեմ, որ Սահմանադրական դատարանը թույլ չի տա՝ ներկայացուցչական ժողովրդավարության դեմ այդ կոպիտ խախտումը շարունակական բնույթ կրի, պրակտիկա դառնա և կիրառվի օրինակ` Գյումրիում, Երևանում»,-ասաց նա:

Դիտարկմանը, արդյոք մտավախություն չունեն, որ ինչպես Վանաձորում եղավ, նույնը կարող է լինել նաև մայրաքաղաքում, Էդմոն Մարուքյանն արձագանքեց, թե իրենք հույս ունեն, որ Երևանում ոչ թե մյուսների հետ քվեարկությամբ կընտրեն քաղաքապետ, այլ այնքան ձայն կստանան, որ իրենց թեկնածուն կլինի քաղաքապետ: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նկատմամբ ունեցած վստահությանը, ապա Էդմոն Մարուքյանն ասաց.«Սահմանադրական դատարան ովքեր դիմում են, եթե չեն վստահում, չպետք է դիմեն: Ես եթե դիմում եմ Սահմանադրական դատարան, ուրեմն պատրաստ եմ այդ դատարանի որոշումների հետ հաշվի նստելու»:

Ինչ վերաբերում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումին, որը մերժեց ՍԴ-ը, ապա պատգամավորն ասաց. «Օրինակ, ես սպասում էի, որ կներկայացվեն մարդկանց կողմից վկայություններ, որ զանգվածաբար փող է բաժանվել, ինչը բոլորս գիտենք, սակայն մի մարդ չենք գտնում, որ վկայություն կտա, բայց նման փաստ չի ներկայացվել»: Պատգամավորը նշեց, որ փաստերի դեպքում «Ելք» դաշինքը բոլորից շուտ կդիմեր Սահմանադրական դատարան: «ՍԴ-ի որոշումը մենք համարում ենք մեր հայտարարության կոնտեքստում»,-ասաց նա: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ