Որոշումը կայացված է… ռուսական կողմի հետ նախկին նախարարն է բանակցել /վիդեո/
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նպատակահարմար է ստեղծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերով զբաղվող յոթ աշխատանքային խումբ:
Հարցին, թե դա լրացուցիչ ծախսեր չի պահանջում, փոխնախարարը պատասխանեց. ”Լրացուցիչ ծախսեր չեն ենթադրում, բացառությամբ թարգմանչական աշխատանքները”:
Իսկ արդյոք հնարավոր է Մաքսային միությունը մեզ համար հարմար տարբերակ չգտնելու դեպքում չանդամակցել նրան հարցին, նա պատասխանեց. ”Որոշումը կայացված է”:
Մինասյանի խոսքով` ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններ ևս կարող են լինել, ուղղակի պետք է հասկանալ, թե ինչպես դրանք չհակասեն Մաքսային միությանն անդամակցությանը:
Կարինե Մինասյանը նաև պատմեց, թե ինչ աշխատանքներ են տարվել Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչները` Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Տիգրան Դավթյանի գլխավորությամբ:
Մանրամասները` տեսանյութում: