11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

“Բարեւ Երեւան”-ը չի մասնակցելու

Երեւանի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցությունը սեպտեմբերի 18-ին քաղաքապետի ստորագրությամբ առաջարկություն է ստացել մասնակցելու Երեւանի քաղաքապետի՝  2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 3722-Ա եւ 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու եւ Երեւանի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման եւ կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաեւ խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի եւ լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին:  Նամակում ասված է նաեւ, որ առաջարկն ընդունելու դեպքում մինչեւ ս.թ. սեպտեմբերի 19-ը պետք է հայտնել թեկնածուի տվյալները:

Հարցը քննարկվեց ս.թ. սեպտեմբերի 18-ին կայացած խմբակցության նիստում եւ որոշվեց, որ խմբակցությունը չի մասնակցի վերոնշյալ որոշումների կատարումն ապահովելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին, որովհետեւ.

1. Երեւանի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը բարձրացնելու վերաբերյալ  որոշումները  ոչ  իրավաչափ են եւ կայացվել են մի շարք օրենքերի խախտումով եւ կիրառությամբ ու մեկնաբանությամբ, իսկ հիմքում դրված փաստաթղթերը պարունակում են կեղծիք,

2. քաղաքապետի վերոնշյալ առաջարկ-նամակում ոչինչ ասված չէ այն մասին, թե որոնք են հանձնաժողով ստեղծելու իրավական հիմքերն ու այն կարգը, որով պետք է աշխատի հանձնաժողովը, եւ ինչպես  ուղեվարձի  թանկացման  որոշումներն են փորձում օրինականացնել հետին թվով, այնպես էլ՝ հանձնաժողովի ստեղծումը,

3. Երեւան  քաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրը նպատակահար  է քննարկել Երեւան քաղաքում ՏԻՄ բարձրագույն մարմնի՝ ավագանու մակարդակով՝ ստեղծելով ժամանակավոր հանձնաժողով:

Հիշեցնենք, որ “Բարեւ Երեւան” խմբակցությունը Երեւանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 3722-Ա եւ 3723-Ա որոշումները վիճարկելու խնդրով դիմել է ՀՀ վարչական դատարան, ընդ որում, թիվ 3722-Ա որոշումը՝ առ ոչինչ, իսկ թիվ 3723-Ա որոշումը՝անվավեր ճանաչելու պահանջով:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ