26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ողորմելի

Նորընտիր պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը  կարծում է՝  ապրիլի երկուսին կայացած խորհրդարանական ընտրությունները որոշակի փորձ տվեցին, և հենց այդ պատճառով է, որ այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավային մթնոլորտն անհամեմատ ավելի դրական է: Բացի այդ՝ այս անգամ պայքարի մեջ մտած ուժերի քանակն է փոքր:

«Պայքարող ուժերից մեկն  իշխանությունն է, մյուսները ակտիվ քաղաքական գործիչներ են, ընդդիմության ներկայացուցիչներ: Փոստանջյանն էլ, Փաշինյանն էլ  ընդգծված ընդդիմադիր գործունեություն են ծավալում: Մեծ հաշվով՝ չեմ  կասկածում,  որ նրանք հանրապետության ու քաղաքի  համար ուզում են լավ բան արել. դա տեսանելի է: Իսկ քաղաքական մյուս ուժերի ՝ ընտրությունների չմասնակցելը բնական եմ համարում: «Ծառուկյան դաշինքի»  մասին խոսելով՝ պիտի ասեմ՝ Ծառուկյանն ինքը հստակ ու հանգամանալից անդրադարձել է այն հարցին, թե  մեր դաշինքն ինչու չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին», – նշեց Վարդան  Բոստանջյանը:

Վերջինս շեշտեց՝ այժմ ընթացող քարոզարշավի ընթացքում ավագանու թեկնածուները խուսափում են միմյանց վրա ցեխ շպրտելուց, իսկ դա, բնականաբար,  դրական երևույթ է:

«Աստիճանաբար  ձևավորվում է  քարոզարշավներին, ընտրություններին  մասնակցելու քաղաքական մշակույթը: Ցեխ շպրտելու մշակույթից հրաժարվելը հրաշալի  բան է:  Ողորմելի մոտեցում է, երբ պայքարի մեջ մտած մարդիկ միմյանց վրա ցեխ են շպրտում:  Կարելի է ամեն ինչ անել քաղաքակիրթ, գրագետ ձևով: Իսկ դիմացինի վրա ցեխ շպրտելով՝ ոչ մեկը չի կարող բարձրանալ ուրիշների աչքին», – նշեց Բոստանջյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ