Հայտնի է «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողը
Մայիսի 1-ին հայտնի դարձան «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողները: Մրցույթին՝ իր գեղանկարով, հաղթել է7-ամյա Արփի Ղազարյանը, ով Երեւանի Իգիթյանի անվանազգային գեղագիտական կենտրոնի սան է: Երկրորդ մրցանակն ստացավ 13-ամյա Սոֆյա Յակովլեւան՝ Ռուսաստանի Սարատով քաղաքի Գեղարվեստի մանկական ստուդիայից, երրորդ հորիզոնականում Երեւանի «Գասպարյան» արտ-ստուդիայի սան 11-ամյա Աննա Կոստանյանիգեղանկարն է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մասնագիտական ժյուրիի որոշմամբհատուկ մրցանականեր է շնորհել մրցույթի երկու մասնակիցների՝Ժասմինա Հովհաննիսյանին(11 տարեկան,Ներքին Գետաշեն,) եւ Ռուդոլֆ Ավանեսյանին(14 տարեկան,Երեւան,):
Մրցույթի հաղթողները պարգեւատրվեցին մրցանակներով եւ բացառիկ հնարավորություն ստացանմասնակցելու2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մայիսի 28-ին, Երեւանում:
«Մրցույթին երեխաների մասնակցության թիվը շատ տպավորիչ էր: Մրցույթի միջոցով նրանք հնարավորություն ունեցանարժեւորել իրենց աշխատանքը, իմացան, որ կարեւոր գործ են անում, ոգեւորվեցին, – ասաց «Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրիի անդամ Տիգրան Մատուլյանը, – մենք գնահատել ենք աշխատանքի՝ թեմային համապատասխանությունը եւ երեխայի ազնվությունը, ինչպես նաեւ աշխատանքի որակը: Բոլորն էլ լավ աշխատանքներ են ներկայացրել, բայց մենք ստիպված էինք ընտրել լավագույնները: Բոլոր երեխաներն էլ հաղթել են՝ մասնակցելով այս մրցույթին»:
Մրցույթի հաղթողները պարգեւատրվեցին Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում, որտեղ նաեւ կազմակերպվել է ցուցահանդես՝ մրցույթին ներկայացված 63 լավագույն աշխատանքներով:Ցուցահանդեսնայցելուների համար բաց կլինի մինչեւ մայիսի վերջ, երբ կամփոփվեն «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները:
«Ավրորա» գեղարվեստական մրցույթին, որը հայտարարվել էր 2017թ. հունվարին, մասնակցել են 7-14 տարեկան երեխաներ: Մրցույթին ներկայացվել են հազարից ավելի աշխատանքներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Վրաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վենեսուելայից եւՖրանսիայից: