05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ես կծել եմ , խփել եմ, ջարդել եմ խեղճ ու մինուճար ոստիկանին … ” /վիդեո, ֆոտո/

Ակտիվիստ,  “Armenia today” կայքի գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը այսօր՝ սեպտեմբերի 19-ին հրավիրվել է հատուք քննչական ծառայություն՝ հարցաքննության:  Կիվիրյանը շենքին մոտեցավ մի քանի փաստաբանների ուղեկցությամբ:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ թեեւ հարցաքննության է հրավիրվել որպես վկա, սակայն իր դեմ քր. գործ է հարուցվել  ՀՀ քրօրենսգրքի 316 հոդվածի հիմքերով:

Ըստ նրա օրեր անց, հանկարծ ոստիկանության մեքենայում արյան հետքեր են հայտնաբերվել: “Ոստիկանական ավտոմեքենայում, որտեղ ես ես ենթարկվել եմ բռնության, իբր ես եմ բռնության ենթարկել՝  կծել եմ , խփել եմ, հայհոյել եմ  եմ խեղճ ու մինուճար ոստիկանին: Ինձնից նաեւ վերջերս ատամների փորձանմուշ են վերցրել”,-ասաց նա: Կիվիրյանի կարծիքով, չի բացառվում, որ նա վկայից դառնա մեղադրյալ:

Արգիշտի Կիվիրյանի փաստաբաններից մեկը՝ Երվանդ Վարոսյանը Henaran.am-ին ասաց.”Ոչ թե պատժում են իսկական մեղավորներին, այսինքն այն ոստիկաններին, որ ծեծել են ոստիկանական մեքենայում գտնվող Կիվիրյանին, այլ փորձում են նրա արարքներին իրավական գնահատական տալ”

Չխոչընդոտելու համար  քննության ընթացքը՝ Արգիշտի Կիվիրյանին ուղեկցող փաստաբանները որոշեցին, որ նա քննչական ծառայություն մտնի մեկ փաստաբանի ուղեկցությամբ: Կիվիրյանին ուղեկցեց նրա կինը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ