Տեղի է ունեցել «Արցախ» հայրենակցական միության համաժողովը
Նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Արցախ» հայրենակցական միության համաժողովը, որին ներկա էին միության 200 ներկայացուցիչներ` միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ:
Համաժողովին ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին Երևան քաղաքին առնչվող հարցեր, ներկայացվեցին պետական հոգածության նշանակության խնդիրներն ու անելիքները:
Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի, բարձրացված խնդիրների և առաջարկությունների վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Երևան քաղաքում իրականացվելիք բարեփոխումներին և հետագա քաղաքականությանը վերաբերող հարցերին:
Միության անդամները հարցուպատասխանի ձեւաչափում ներկայացրին Երեւանի զարգացման իրենց ծրագրերը:
Ավարտին միության նախագահ Վարուժան Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ է արվում Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում աջակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը և Տարոն Մարգարյանին :