01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հյուրանոցի պատի սալիկները պոկվել ու ընկել են․ կա տուժած

Ապրիլի 30-ին, ժամը 18:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցի արտաքին պատի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ երեսպատման սալիկները (1,2 քմ) պոկվել և ընկել են կայանված Mercedes Vito մակնիշի 51 VV 999 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Դ. Օ.) և մոտակայքով անցնող 1990 թ. ծնված Ջ. Ե.-ի վրա. կան սալիկների թուլացած հատվածներ (1 քմ):

Ջ. Ե.-ը հոսպիտալացվել է Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ