Պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ
Հարգելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա կապացկությամբ։
Այսօր մենք մեր զորակցության և երախտագիտության խոսքերն ենք հայտնում մերաշխատանքի վետերաններին, ում բազմամյա աշխատանքը տարիներ շարունակ ուղղվածէ եղել ծաղկուն ու բարգավաճ երկիր կերտելուն:
Ցանկացած հասարակության և պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է։ Մեր կառավարությունը որդեգրել էաշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածությամբ ապահովելուքաղաքականությունը, և այսօր, պետական աջակցությամբ, անհատական կարիքիգնահատման հիման վրա, մենք ամենատարբեր ծրագրերով վերապատրաստում ենք մերքաղաքացիներին և փորձում խթանել նրանց ինքնազբաղվածությունը։
Շարժվելով առաջ՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքիարամատական փոփոխություններ և վստահ եմ, որ այդ փոփոխությունները կարվեն՝ ինպաստ աշխատողների իրավունքների պաշտպանության և ճկուն աշխատանքայինհարաբերությունների ձևավորման։
Խնդիրներն ու անելիքները շատ են, սակայն մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև և պետք է հնարավոր բոլոր միջոցներով փորձենք գտնել մեր երկրում աշխատանքով բարիք ստեղծելու, սեփական գիտելիքները խորացնելու, ունակությունները մշտապես զարգացնելու արդյունավետ ուղին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ ևՁեր ընտանիքներին ամուր առողջություն, երջանկություն, բարեկեցություն, մեր երկրին՝խաղաղություն և առաջընթաց։