20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Որդու դիակը տեսնելուց հետո. մահացել է Քյարամ Սլոյանի հայրը

«Մահացել է ՀՀ Հայերի եւ Եզիդիների հերոս Քյարամ Սլոյանի հայրը»,-ֆեյսբուքի իր էջում գրառել է սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը:
«Բոլորս կհասկանանք որդեկորույս ծնողքի ցավը, բայց երբեք չենք զգա այդ սրտի կրակն ու մորմոքը… :(»,-հավելել է ազատամարտիկը:

Նշենք, որ ապրիլի 28-ին Քյարմ Սլոյանը կդառնար 21 տարեկան: Նրա ծննդյան օրը՝ Քյլաշ Սլոյանը արդեն իրեն վատ է զգացել: Հարազատները հայտնել են, որ նա այդ վիճակում է եղել, որդու դիակը տեսնելուց հետո:

Նշենք, որ  Քյալաշ Սլոյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 2-ին։ Հորը կհուղարկավորեն որդու՝ Քյարամի մոտ։

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանին ադրբեջանցի զինվորները սպանել եւ գլխատել էին ապրիլյան ագրեսիայի ժամանակ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ