08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երևանում նշվել է Ջազի միջազգային օրը

Երևանն արդեն վեցերորդ տարին անընդմեջ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, Ջազի միջազգային օրը նշում է բացօթյա մեծ համերգով: Կասկադ համալիրի հարակից տարածքում կազմակերպված հերթական բացօթյա համերգը մեկտեղել էր ջազի հազարավոր սիրահարների: Հայկական ու համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններով հագեցած համերգային ծրագիրն ունկնդրել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել հայկական ամենահեղինակավոր ջազմեններն ու ջազ-բենդերը:

Ջազի սիրահարներին մատուցված այս տարվա անակնկալը միջոցառման հյուր, ամերիկացի հայտնի սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմենի ելույթն էր:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ