17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մոսկվան նման հանդիսատես ու նման համերգ չի տեսել. Կոնստանտին Օրբելյան /վիդեո/

՛՛Իմ արկեստրը մեծ հաջողություններ ունեցավ տարբեր երկրներում: Ես մեծ բաներ սովորեցի, ես շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցին Բաքվից: Դժվար եմ պատկերացնում, եթե ինձ չհրավիրեին, ապա ինչ կլիներ ինձ հետ, եթե ես չգայի իմ հայրենիք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշողություններով կիսվեց լեգենդար կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Նա  1956 թվականին Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավարը դարձավ և այնտեղ աշխատեց շուրջ 36 տարի: Դրանք անմոռանալի տարիներ էին մաեստրոյի համար: Իրենից հետո նվագախմբի ղեկավարը դարձավ Արմեն Մարտիրոսյանը:  Օրբելյանը նշեց, որ շատ էր ուրախացել՝ իմանալով, որ իր գործը կշարունակի Արմեն Մարտիրոսյանը:

Այժմ նվագախումբը 75 տարեկան է, և սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում նշվեց նվագախմբի տարեդարձը: Համերգի միտքը Հայաստանի պետական ջազ նվագախմբի պրոդյուսեր Արթուր Ասատրյանինն է եղել, և մաեստրոն շնորհակալություն հայտնեց նրան՝ “գեղեցիկ ու լավ համերգ կազմակերպելու համար”:

Մաեստրոն ասաց, որ բավական յուրահատուկ հանդիսատես էր ներկա համերգին, ում ինքը կարոտել էր: ՛՛Ձեր ուշադրությունն եմ ուզում գրավել նրա վրա, որ Մոսկվայից եկած նկարահանող խմբերը ասում էին, որ Մոսկվան նման հանդիսատես ու նման համերգ չի տեսել, նման տարողունակ, յուրահատուկ, տարբերվող՛՛,-ասաց կոմպոզիտորը: ՛՛Իմ արկեստրն է, ես նրանց բոլորին սիրում եմ շատ, նրանք ինձ շատ հարազատ են՛՛,-հավելեց Օրբելյանը:

Որոշ երգիչներ նեղացած են, որ համերգին չեն մասնակցել, սակայն, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը նշեց, որ իրենք համերգը կազմակերպել են՝ ըստ պատմական հատվածների և չէին կարող բոլորին հրավիրել:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ