Կթռնեն Ստեփանակերտից. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, 15 օրից ԼՂՀ-ի ձեոք բերած օդանավերը տեխնիկապես պատրաստ կլինեն թռիչքներ իրականացնելու Ստեփանակերտի օդանավակայանից: Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյսւնը:
“15 օրից օդանավը զրոյական վիճակում կլինի, այսինքն տեխնիկապես պատրաստ կլինի թռիչքներ իրականացնելու համար”,- հայտնել է նա՝ հավելելով, որ օդանավակայանը եւս վա ղուց պատրաստ է օդանավ ընդունելուն եւ ճանապարհելուն: Նա նշել է, որ հիմա օդանավը անցնում է տեխնիկական սպասարկման տեխզննում, որը իրականացնում է օդանավը արտադրող ձեռնարկությունը:
Թղթակցի հարցին հնարավո՞ր է, 15 օրից այդքան սպասված թռիչքը իրականացվի, Քաղավիացիայի պետը խուսափել Է պատասխանել, ասելով, որ ինքը պատասխանատու Է տեխնիկական խնդիրների համար:
Մանրամանսրեը թերթի այսօրվա համարում: