21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարածք նախկին վարչապետին…բնակիչներն ասացին ու չարեցին

Այսօր կառավարությունը որոշում ընդունեց Կոզեռնի փողոցի հ.11 հասցեում գտնվող 298.06 քառ. մետր մակերեսով տարածքը նվիրել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին պատկանող ՛՛Երևան իմ սեր՛՛ հիմնադրամին՝ որպես պետություն-մասնավոր համագործակցություն։

  Որոշման նախագծով սահմանվում է, որ հողամասը պետք է օգտագործվել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 17-ի  հ.Մ-490-Ա որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրի շրջանակներում Երևանի ճարտարապետությանը համահունչ ցածրահարկ շենքի կառուցման նպատակով և այն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։  

Նշենք, որ երեկ Կոզեռն թաղամասի բնակիչներն արդեն հայտարարություն էին տարածել,  որով դեմ էին արտահայտվել այս որոշմանը: 

՛՛Չենք հանդուրժելու մեր տները Արմեն Սարգսյանի գլխավորած հիմնադրամին փոխանցելու որոշումը և, վաղը դրա ընդունման պարագայում, դրսևորելու ենք քաղաքացիական ամենաբարձր ինքնագիտակցությունը՛՛,-ասված էր հայտարարության մեջ: 

Բնակիչները հայտարարել էին, որ գնալու են կառավարության դիմաց բողոքելու, սակայն դեռևս չեն եկել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ