Մայիսի 18-ին Կառավարությունը պիտի հրաժարական տա
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` մայիսի 18-ին պիտի կայանա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Նիստը պիտի վարի տարիքով ավագ պատգամավորը, տվյալ դեպքում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, եթե, իհարկե, նա վերցնի պատգամավորության մանդատը, եթե ոչ, ապա նիստը վարելու գործը կընկնի Արա Բաբլոյանի վրա:
Առաջին նիստին պիտի ներկա լինեն ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը: Նախագահը սովորաբար հանդես է գալիս ողջույնի խոսքով: ԱԺ-ի առաջին նիստի օրը Կառավարությունը պետք է վայր դնի իր լիազորությունները: Ապա 10-օրյա ժամկետում ՀՀ նախագահը խմբակցությունների հետ խորհրդակցելով պիտի նշանակի նոր վարչապետ: Իսկ արդեն այս նշանակումից 20 օր հետո ձևավորվում է նոր Կառավարությունը: