«Մեր շանսերը 100 տոկոսանոց են»
«Որքանով ես եմ տիրապետում ինֆորմացիային, մեր շանսերը 100 տոկոսանոց են: Քաղաքացիների հետ ինչքան որ շփվել ենք, կարող ենք ասել՝ իրենք նշում են՝ իրենց վստահոթյան քվեն կտան Զարուհի Փոստանջյանին, այդ մասին անգամ ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցներում են նշում», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ընտրացուցակով ՝ Երևանի ավագանու թեկնածու առաջադրված Սոնա Աղեկյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիները թոթափել են վախի մթնոլորտը, և նրանք իրենց ինքնավստահ են զգում Զարուհի Փոստանջյանի կողքին, ով իրենց նման հասարակ քաղաքացի է, թիկնապահներով չի շրջում ու միշտ ազնիվ է եղել ժողովրդի հետ։
Վերջինս շեշտեց՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրերը մրցակից մյուս երկու քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի համեմատ՝ իրատեսական են։
«Մենք լավ գիտենք Երևանում առկա խնդիրների մասին: Ես վստահեցնում եմ՝ մեր ծրագիրն ամենաիրատեսկանն է», – նշեց Սոնա Աղեկյանը ՝ հույս հայտնելով, որ մայիսի 14-ին երևանցին ընտրության կգնա ու կքվեարկի խղճի ու մտքի կամոք և իր ձայնը չի վաճառի։