26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իմ` քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ նույն դոնորները 5 անգամ ավելի շատ գրանտներ են տալու» (տեսանյութ)

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Երևան քաղաքի բյուջեն շախ սխալ է բաշխվում ու ծախսվում: Այսօր Դավիթաշենում նախքան քարոզարշավը լրագրողների հետ զրույցում նա նկատեց, որ այսօրվա դրությամբ Երևանի տրանսպորտային պարկում 200-ից ավելի սարքին վիճակում գտնվող ավտոբուսներ կան, որ երթուղի դուրս չեն գալիս: «Ենթադրում եմ, որ դուրս չեն գալիս, որպեսզի երթուղայինները, որոնք մասնավոր անձանց են պատկանում, և այդ մասնավոր անձանց մի մասն էլ հենց Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներն են, որպեսզի նրանց համար շահույթներ ապահովեն»,-ասաց նա:

Henaran.am-ի դիտարկմանը, թե ՀՀԿ-ից ասում են, որ մինչև 2018 թվականը հանրային տրանսպորտի վիչակը կբերակարգվի, և դա կլինի առանց տրանսպորտի գնի բարձրացման, Ն. Փաշինյանն արձագանքեց. «Հանրապետականները դա պիտի չխոստանան, Լոնդոնից ինչ-որ մեկը պիտի խոստանա կամ չխոստանա, ու, ընդհանրապես, անտրամաբանական է, որ մեր երկիրը 800 հազարի չափ վարկ է վերցնում, որ տա օտարերկրյա ընկերության խորհրդատվության համար: Այսինքն` 800 հազար դոլար ծախսե՞լ, ինչ է` Հայաստանում մասնագետ չկա, որ Երևանի տրանսպորտային խնդիրների լուծում առաջարկի»: 

Նիկոլ Փաշինյանն անտրամաբանական է համարում նաև, որ երթուղայինը կրկնում է մետրոյի նույն երթուղին: Ըստ նրա ընդամենը երթուղիների գծագիրը պետք է փոխել: «Այսօր մետրոյի 20-22 վագոն կա, որ դուրս չի գալիս երթուղի, իսկ քաղաքապետարանն էլ իր հաշվետվության մեջ գրում է, որ վերանորոգել ենք այսքան վագոն, մինչդեռ հենց մետրոպոլիտենի վագոնի մեջ գրված է, որ դա արվել է դոնոր կազմակերպությունների գրանտներևի միջոցով: Էտ ի՞նչում է քաղաքապետարանի արված ներդրումը, որ Եվրամիությունը գումար է տվել:

Ես համոզված եմ, որ իմ` քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ նույն դոնորները 5 անգամ ավելի շատ գրանտներ են տալու: Այսօր Երևանում ինչ կատարվում է, կատարվում է գրանտի կամ վարկի միջոցով»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ