Աներն է մահացել
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Գագիկ Պողոսյանը, հետաձգեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի դատաքննությունը:
Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը դատարանին տեղեկացրել է, որ աներոջ մահվան պատճառով այսօր չի կարող մասնակցել դատական նիստին: Նա խնդրել էր նիստը հետաձգել:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց վաղը՝ սեպտեմբերի 19-ին: Հիշեցնենք որ դատարանը պետք է լսի ամբաստանյալ Սամվել Հարությունյանի փաստաբանի պաշտպանական ճառը, որից հետո ամբաստանյալները կասեն իրենց վերջին խոսքը: