24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու է Հայաստանը որոշել անդամակցել Մաքսային միությանը

”Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը ռազմավարական բնույթ ունի, իսկ այդպիսի ցանկացած որոշման հիմքում նաև անվտանգության խնդիրն է ընկած: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը՝ այն հակամարտությունները, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրները, կայացվել է նման որոշում”,- այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը նշեց, որ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և ՀԱՊԿ անդամ: ՛՛Մեր ռազմավարական գործընկերը մեզ աջակցում է ժամանակակից զինտեխնիկայի ձեռքբերման հարցում՛՛,-շեշտեց Օհանյանը՝ հավելելով, որ Մաքսային միության անդամակցությունը հնարավորություն կտա ավելի խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչը կհանգեցնի նաև ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ