20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Զոհված Մհերը անապահով ընտանիքից է

 Հակառակորդի կրակոցից այսօր` ապրիլի 28-ին, զոհված ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանը Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղից էր:

«Մեկ տարի ծառայել էր արդեն ու  … նման բան եղավ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Առաջաձոր համայնքի ղեկավար Դավիթ Մովսեսյանը:

Մհերը ուներ 3 մեծ եղբայր եւ 1 կրտսեր քույր: Զոհված զինվորի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում:

Գյուղում բոլորը ցավ են ապրում կատարվածի համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի  սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ