18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ընթացիկ տարում Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք

Երևանի քաղաքապետարանի 2017թ. բյուջեով նախատեսված «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագրով մայրաքաղաքի մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2012 թվականից մեկնարկած ծրագրով նախադպրոցական հաստատությունները նորոգվում ու համալրվում են կոշտ գույքով (սեղան, աթոռ, զգեստապահարան, մահճակալ, խոհանոցային սեղաններ և սննդի պահպանման համար նախատեսված պահարաններ), խոհանոցային սպասքով (էմալապատ և ալյումինե կաթսաներ) և կենցաղային տեխնիկայով (սալօջախ, սառնարան):  2012-16թ.թ. համայնքային ենթակայության մանկապարտեզները համալրվել են 40775 միավոր նոր գույքով:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ