01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Թատերական ներկայացման չեք մասնակցում. ՍԴ նախագահը հունից դուրս եկավ

Այսօր Սահմանադրական դատարանը շարունակում է քննել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Կողմերը առավոտյան հանդես եկան եզրափակիչ ելույթներով, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Դիմող կողմից Լևոն Զուրաբյանը նշեց, որ ԿԸՀ որոշումով հաստատված ԱԺ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի ազատ կամքը և պետք է համարվեն անվավեր: «Այս դատական քննության ընթացքում ապացուցվեց, որ ՀՀԿ-ի կողմից պետական իշխանության լծակների և վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործումը կրել է համակարգային և կազմակերպված բնույթ և էապես ազդել է ընտրությունների արդյունքների վրա: Ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը չի բավարարի մեր հայցը, սակայն խնդիրը չի լինելու ապացույցների անբավարարության մեջ, Ձեզ չի էլ հետաքրքրում ճշմարտության փնտրտուքը, քանի որ դուք այն գիտեք։ Դուք այստեղ միայն մեկ գործ եք անում՝ որքան հնարավոր է ավելի լավ պաշտպանել ՀՀԿ իշխանությունը»,-ասաց նա:

Իսկ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որ սովորաբար հանդարտ է, նյարդային արձագանքեց. «Թատերական ներկայացման չեք մասնակցում»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ