Երբ Աստված կխոսի հետդ
Եվ դուք, ի վերջո, կհամոզվեք, որ այս ամենը եղել է Աստծո և ձեր միջև և երբեք չի եղել ձեր և մարդկանց միջև:
- Աստծո բարության կենդանի դրսևորումը եղիր, թող մարդիկ բարություն գտնեն քո դեմքին, քո աչքերում, քո ժպիտի մեջ:
- Ամեն անգամ ինչ-որ մեկին ժպտալը սիրո դրսևորում է. նվեր է այդ մարդուն, գեղեցիկ մի բան:
- Մեր աղոթքները պետք է լինեն մեր սրտի կրակից, բառերը` այդ կրակով այրված սիրուց:
- Մենք չենք կարող կանգնել Աստծո առջև, եթե չապրենք ներքին և արտաքին լռություն:
- Աստված խոսում է սրտի լռության մեջ: Եթե կանգնես Աստծո առջև լռության և աղոթքի մեջ, Նա կխոսի քեզ հետ:
- Երբ հասկանաս, որ ոչինչ ես, դատարկ մի անոթ, Աստված քեզ կլցնի Իրենով:
- Լռությունը թույլ է տալիս, որ ամեն բան տեսնենք այլ կերպ:
- Մեզ լռություն է պետք, որ կարողանանք հպվել մարդկանց սրտերին:
- Լռության մեջ մենք հասկանում ենք, որ կարևորը ոչ թե մեր խոսքն է, այլ Աստծո:
- Աստծուն անհնար է գտնել աղմուկի և ունայնության մեջ: Նայիր բնությանը` ծառերը, ծաղիկները աճում են լռության մեջ: Արևը, Լուսինը, աստղերը շարժվում են լռության մեջ:
- Կարևորը այն չէ, թե մենք ինչ կարող ենք ասել Աստծուն, այլ այն, թե Նա ինչ է ասում մեզ մարդկանց միջոցով:
- Լռության մեջ մենք պարգև ունենք` Նրան լսել:
- Աչքերի, ականջների, շուրթերի, սրտի և մտքի լռության մեջ Աստվածն է խոսում:
- Սրտի լռությունը քեզ պետք է, որ լսես Աստծո ձայնն ամենուրեք, անգամ փակ դռների առջև և երգող թռչունների ձայնի մեջ:
Մայր Թերեզա
Աղբյուրը` med-practic.com