ՍԴ-ը մերժում է
ՍԴ-ում պատասխանող կողմը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացված երկու միջնորդություններն էլ չեն տեղավորվում ՍԴ մասին օրենքի կանոնակարգումների համատեքստում և խնդրեց մերժել դրանք, նրա խնդրանքին միացան նաև դատախազության և ոստիկանության ներկայացուցիչները:
Միջնորդությունների մերժման վերաբերյալ ՍԴ-ի որոշման մեջ նշված էր, որ ՍԴ-ն չի կարող ստանձնել քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացին մասնակցող ավելի քան 34 հազար իրավասուբյեկտների, ինչպես նաև իրավապահ, դատական մարմինների գործառույթների իրականացումը, և ընտրական տեղամասերի 40 հազար ժամից ավելի տեսանկարահանումների հետին թվով դիտարկումն ու գնահատումը: