Անառակաբարո է՝ նոր հանցակազմ
Ըստ Ազգային ժողովի պետա-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, անառակաբարո գործողությունների հանցակազմը այսօր շատ տարածված է, բայց դրա մասին շատ քիչ հայտարարություններ են լինում իրավապահ մարմիններում: Սրա “մեղավոր”-ը նաեւ համացանցն է:
Պատգամավորի խոսքով, միշտ չէ, որ ծնողը վերահսկում է, թե իր երեխան ինչ է անում ինտերնետում:
“Շատ հաճախ անառակաբարո գործողությունները լինում են ոչ միայն ֆիզիկական, այլեւ ինտելեկտուալ: Զրույցներ են վարում համապատասխան թեմաներով, երեխայի մոտ անառողջ սեռական հետաքրքրություն է առաջանում: Սակայն դա նույնպես անառակաբարո գործողություն է”,-ասաց Դավիթ Հարությունյանը՝ ավելացներով, որ Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունների մեջ նոր հանցակազմ է մտցվելու: Այն է՝ անառակաբարո գործողությունները էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ: