20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նախարարը տաքսու վարորդներին առաջարկել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 27-ին հերթական անգամ ընդունեց տաքսու մի խումբ վարորդների:

Նրանք ներկայացնում էին մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ  իրականացնող  այն վարորդների պահանջները, ովքեր շուրջ երկու տարի լիցենզավորման վճարը  չտալու պատճառով տուգանվել են ու հիմա չեն կարողանում վճարել այդ գումարը։

Վարորդներն ակնկալում էին, որ տուգանքները ներվեն՝ նշելով, որ լիցենզավորման վճարները չեն մուծել անհավասար պայմանների պատճառով: Բացի այդ, նրանք առաջարկում էին որոշակի փոփոխություններ կատարել լիցենզավորման գործող կարգում:

Նախարար Վահան Մարտիրոսյանը, լսելով վարորդներին, առաջարկեց միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել, որպեսզի նախարարությունը քննարկի և փորձի ստեղծված խնդրի լուծումներ գտնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ