17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես սրանց մորթելու եմ. Ժամանակ

Լոռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ան­ցյալ տարիԼոռու մարզի “Սուշ” ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով առա­ջին  դատական նիստը: 

Դատաքննու­թյունն այդպես էլ չսկսվեց՝ դատարան  ամբաստանյալներից  Արտակ Վերանյանի չներկայանալու հիմքով, ով կալանք է կրում “Վադաշեն” ՔԿՀ-ում. գրում է “Ժամանակ” թերթը:

Նրա բացակայության պատճառներն այդպես էլ չհստակեցվեցին: Արտակ Վերանյանից բացի, փաստաբանի սպանության մեջ մեղադրվող Արեն Վերանյանի ու Սամվել Դիլոյանի մասնակցությունն ապահովված էր դատարանում, բայց քանի որ բոլոր ամբաստանյալների մասնակցությունն է պարտադիր դատական նիստին, դատավոր Նարինե Հովակիմյանը որոշեց հետաձգել գործի քննությունը:

Սպանված փաստաբանի քույրը՝ Հասմիկ Շարբաթյանը դատարանում ի լուր բոլորի հայտարարեց.”Ես եմ տեսել՝ ինչ են արել, ինչի՞ չեն ներկայացնում հանրությանը:Մի հատ նկարը թող ցույց տան՝ ինչ են արել, ինչի՞ չեն դցույց տալիս:Հոշոտել են, հոշոտել երեքով մեկին: Ես սրանց մորթելու եմ՝ ով կապված է էտ գործի հետ, մորթելու եմ”:

Մանրամասները՝ Ժամանակ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ