13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ուղեվարձը կթանկան՞ա՝ստեղծվել է հանձնաժողով. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակ” թերթի  թղթակցին հայտնի է դարձել, որ Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովը, քաղաքապետարանում արդեն իսկ ստեղծվել է։ Դրանում ընդգրկված է 30 հոգի, այդ թվում՝ տնտեսվարողներ։

 Ըստ այդ տեղեկությունների՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված չեն տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և “Երևանտրանս” ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը, որոնց հրաժարականներն արդեն շուրջ երկու ամիս պահանջում են քաղաքացիական ակտիվիստները։ Քաղաքապետարանից, սակայն, առայժմ միայն փոխանցում են, որ հանձնաժողովի ձևավորման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Նշենք, որ երևանյան երթուղիները սպասարկող տնտեսվարողներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում երեկ չի թաքցրել, որ ամիսներ առաջ իրենք համաձայնել են մասնակցել մրցույթին և 100 դրամ ուղեվարձով սպասարկել երթուղիները, որովհետև քաղաքապետարանից վստահեցրել են, թե շուտով ուղեվարձը կթանկանա։ 

Մանրամասները՝ “Հայկական ժամանակ” թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ