26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստորություն. ադրբեջանական խնձորը` հունականի անվան տակ (տեսանյութ)

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանն ասում է, որ եթե ադրբեջանական ապրանք է եկել Հայաստան կամ էլ թուրքական այլ ապրանք, օրինակ` լոլիկ, ապա դա և Ազգային անվտանգության ծառայության, և Պետեկամուտների կոմիտեի մեղքն է, քանի որ սահմանի վրա երկուսն էլ աշխատակիցներ ունեն: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փորձագետը նշեց, որ հայկական շուկայում ադրբեջանական խնձորի առկայության ու դրա չստուգման մեղքը Սննդի անվտանգության պետական ծառայությանն է, միանշանակ:

Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ արդեն մի քանի օր է, որ Facebook սոցիալական ցանցում ինչ ասես, որ չեն ասում ՍԱՊԾ հասցեին` կարծես թե մահացած է այս կառույցը: «Եվ միայն 3 օր հետո սկսեցին հայտարարել, որ իրենք աշխատենքներ են անում, ուսումնասիրում են:

Ի վերջո քանի՞ տոննա եք կասեցրել, կամ որ գնում են, պոկում են, ասում են` հունականն է, ոչ թե ադրբեջանականը, կասեցրեք, դուք հո գիտեք: Եթե դուք մեկ իրական նմուշ ունեք, ապա գիտեք արդեն: Երեկ ՊԵԿ-ի հայտարարությունն ուղղակի ասում էր, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զբաղված է ստախոսությամբ»,-ասաց նա:

Ըստ Բ. Պիպոյանի` եթե նույնիսկ ադրբեջանական ապրանքն առանց ստուգելու վերանվանում են հունական և շարունակում էլի առանց ստուգելու վաճառել, դա արդեն մարդկային ստորություն է, անբարոյականություն:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց` խնդիրը ոչ թե հենց այն է, որ Ադրբեջանի կամ թեկուզ Թուրքիայի ապրանքներն են վաճառվում, այլ այն, որ ապրանքներն առանց ստուգելու թողնում են շուկա:

Առավել մանրամասն` տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=tKeoiSYRVl4&feature=youtu.be

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ