Ճգնաժամ
Ոչ ոք չի կասկածում, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել, սակայն դեռ ոչ-ոք չի հիմնավորել, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ փոխել ընդդիմությանը:
Հիմա անդրադառնանք Երևանի ավագանու ընտրություններին:
Փաստորեն, այս ընտրությունների ժամանակ պայքարն ընթանում է ընդդիմության տիտղոսի համար: Եվ քանի-որ «ընդդիմությունները» իրականում իշխանության հետ կիսելու ոչինչ չունեն, ապա միմյանց հետ կիսելու բան ունեն, և այդ բանը «իսկական ընդդիմության» կոչումն է:
Եթե ԵԼՔ-ը պարտվում է Ծիրանին, ապա ԱԺ ընտրություններից ընդամենը կարճ ժամանակ անց զրկվում է միակ ընդդիմության տիտղոսից, ավելին, փաստորեն դա կնշանակի անվստահություն ԵԼՔ-ին` գոնե Երևանում:
Ինչ վերաբերվում է Երկիր Ծիրանիին, ապա պարտության դեպքում նրանք կորցնելու ոչինչ չունեն` սակայն հաղթելու դեպքում կարող են լուրջ քայլ կատարել դեպի «իսկական ընդդիմության» տիտղոսը: