Չգիտեմ` պատրաստ են շարունակելու… նախագահականի ժամանակ էլ էին յոթ կետանոց ծրագիր ասում

”Ես չգիտեմ` իրենք պատրաստ են շարունակելու, քանի որ նախագահական ընտրությունների ժամանակ էլ էին յոթ կետանոց ծրագիր ասում, Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց` ասաց` այո, ընդունում եմ բոլոր կետերը, բայց այդպես էլ մնաց: Այն ժամանակ էլ ասում էին, ով պաշտպանի այդ կետերը, նրան էլ կաջակցենք, բայց չցանկացան դա ընդունողի հետ նույն ճանապարհով գնալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”ժառանգության” կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով արտագաղթի դեմ ՀՅԴ-ի` 11 կետերից բաղկացած ծրագրի մասին:
”Չգիտեմ` այս կետերն ավելի շատ ոչ թե արտագաղթը կասեցնելու ուղղությամբ են, այլ իշխանափոխության: Իրենք հիմա իշխանափոխությո՞ւն են ուզում անել, թե չեն ուզում անել, ինչ են մտածում, ես դա չգիտեմ, ուղղակի”,-հավելեց նա:
Մեր դիտարկմանը, որ ՀՅԴ-ական պատգամավորները պնդում են, որ այս ծրագրով ոչ թե իշխանափոխության են ցանկանում հասնել, այլ իշխանություն-ընդդիմություն միասնական ճակատ ստեղծել ու այսպես պայքարել խնդիրների դեմ, Մարտիրոսյանն արձագանքեց.
”Մի ժամանակ էլ ասում էին իշխանության մեջ մտանք, որ փորձենք փոխել, բայց չստացվեց, հիմա կարծես թե նորից իշխանության հետ ուզում են նոր առնչություն ունենալ”:
Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա ավագանու անդամը նկատեց, որ տրամաբանություն ունեցող յուրաքանչյուր ոք այդ կետերին դեմ չի կարող լինել, սակայն դրանց մոջ ոչ մի օրիգինալ բան չկա:
”Րաֆֆի Հովհաննիսյանի ասածն էլ սա էր, նոր, օրինգինալ կետ չեմ տեսնում:
Րաֆֆի Հովհաննիսյանը որ հայտարարում էր, ասում էր միասնական պայքարենք, այդ ժամանակ ինչն էր խանգարում շարունակել, որ հիմա նոր 11 կետ է առաջացել, որը պետք է փրկություն լինի”:
Մարտիրոսյանի համար դեռևս պարևզ չէ, թե ինչպիսին է լինելու այդ կետերի իրականացումը:
” Մաքսային միություն մտնելով ինչպես են տարանջատելու բիզնեսն ու քաղաքականությունը, երբ ամբողջ Մաքսային միության պետությունները օլիգարխիկ կառավարման համակարգ ունեն, կամ արդարադատության համակարգն ինչպես են կայացնելու, երբ բոլոր այդ երկրներում ենթակա են իշխանությանը”,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը: