«Անկեղծորեն հպարտ եմ»
Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պատմել է ԱՄՆ-ից ստացած՝ իր տպավորթյունների մասին:
«Շատ զարմացրեց, թե որքան համախմբած է հայ ազգը: Նույնիսկ այստեղ՝ Լոս Անջելեսում, մարդիկ ժամանակ գտան եւ դուրս եկան փողոց, որպեսզի աջակցեն միմյանց: Հայերն իսկական, ուժեղ ազգ են, որը պայքարում է իր պատվի եւ խոսքի համար: Անկեղծորեն հպարտ եմ, որ պատկանում եմ այս ազգին»,- «Ինստագրամում» գրել է Միհրան Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Միհրանը Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում մասնակցել էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված երթերին: