Կուղարկվի դատարան
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դեմ հարուցված քրական գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը, հիշեցնենք, որ հարուցվել է մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ճանապարահատրանսպորտային պատահարից հետո:
Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ պաշտպանական կողմը ծանոթացել է գործի նյութերին, այն ուղարկվել է դատախազին
` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Գործը կուղարկվի դատարան մեկ շաբաթ հետո: