28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զարուհու կարողությունը

«Չեմ կարծում, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ը հաղթել է, այն յուրացրել է մեր քվեն, Երևանի դեպքում մենք գնում ենք գրավելու քաղաքապետարանը և սկսում ենք մեր ազատագրումը Երևանից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն` ի պատասխան հարցին, թե ինչով է վստահ, որ հենց իրենք են հաղթելու, օրինակ` այն պարագայում, երբ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ը կրկին հաղթեց:

Դիտարկմանը, թե սոցիոլոգները ցածր են գնահատում այս կուսակցության շանսերը, նա արձագանքեց. ««Երկիր Ծիրանիի» շանսերը թող հասարակությունը գնահատի, իսկ կեղծ սոցիոլոգներին ես չեմ հավատում»:

Ըստ «Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի` Երևանում, քաղաքապետարանում ևս փոփոխությունները անբեկանելի են լինելու: Որպես կարևորագույն խնդիրներ նա առաձնացրեց կոռուպցիան, տրանսպորտի խնդիրը, սակայն նաև նկատեց, որ այս բոլորը փոխկապակցված են, այդ իսկ պատճառով էլ լուծում պետք է տրվի բոլորին:

«Ես կարող եմ, ես սպասումները պիտի արդարացնեմ, ես ունեմ այդ քաղաքական փորձը»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա Զ. Փոստանջյանն ասաց, որ երկրում բոլոր ոլորտներում ճգնաժամ է, առաջին հերթին` քաղաքական ճգանաժամ:

Խոսելով արդեն բավական շրջանառված թեմային, թե քաղաքապետի թեկնածուները, հարկ է, որ բանավիճեն` Զ. Փոստանջյանն ընդգծեց, թե ինքը, միանշանակ, կողմ է դրան: «Այդ Տարոն Մարգարյանն է դեմ, երևի անհանգստանում է: Ես, բնականաբար, կողմ եմ բանավեճին, դա բոլոր քաղաքակիրթ երկրներում ընդունված մոտեցում է»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ