Եթե Հայաստանը տեր կանգնի իր խոսքին/վիդեո/
”Ֆյուլեն ուղղակի ակնարկել է, որ Հայաստանը որպես գործընկեր կորցրել է իր իմիջը և ասել է, որ Հայաստանի համար դուռը փակ չէ, և եթե վերականգնի իր վստահությունը, տեր կկանգնի իր խոսքին, այսինքն` կհրաժարվի Մաքսային միությունից, և Հայաստանը կվերականգնի իր միջազգային տապալված հեղինակությունը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը, որ Հայաստանն այսլևս վստահելի գործընկեր չէ:
Սաֆարյանը կարծում է, որ պետք չի միանալ այնպիսի միության, որի մասին տեղեկատվություն չունես: ”Անասելի կատաղեցնող է այն, որ վստահաբար որոշում ես կայացնում միանալ մի բանի, որ չգիտես ինչ է, իսկ մի բան, որ պարզ է` ինչ հեռանկարներ է բացելու ֆիանսնական, քաղաքական, կրաթկան, սոցիալական առումով, չես միանում դրան”,-շեշտեց նա:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը Ֆյուլեի այս հայտարարությանը տեղյակ չէ:
”Ես չեմ տեսել հայտարարությունը”,-մեզ հետ զրույցում ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագահը ճիշտ ուղի է ընտրել:
Զրույցի շարունակությունը` տեսանյութում:
Հիշեցնենք, որ ”Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում Շտեֆան Ֆյուլեն ասել էր.
”Եվրամիության և Հայաստանի հարաբերություններում էական դեր է խաղում փոխվստահության գործոնը: Ես ասացի այդ մասին [նախագահին], և ասացի, որ եթե հավատ և վստահություն լինի, այդ հենքի վրա շատ բանի կարելի է հասնել: Բայց հիմա հավատ և վստահություն չկա, չկա ստեղծագործականություն և գրեթե չկա ընդառաջ գնալու ցանկություն”: