Ո՞վ է գրողների միության հաջորդ նախագահը
Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդուարդ Միլիտոնյանը այսօր պատասխանելով Henaran.am-ի հարցին ՀԳՄ նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ ասաց. ”Դեռ ոչինչ չեմ կարող ասել, դեռ վաղ է այդ մասին խոսելը, ով կդառնա հաջորդ նախագահը, ինչ կլինի, օրը կգա` կիմանաք”:
Էդուարդ Միլիտոնյանը ըստ տարածված լուրերի` ամենահավանական թեկնածուն է: Վերջինս սակայն չցանկացավ անդրադառնալ այդ հարցին` չհաստատելով և չհերքելով հավանականությունը:
“Համապատասխան հանձնաժողով կա, հայտերը դեռ պիտի հավաքվեն: Դրանից հետո քննարկումներ կլինեն և հետո ընտրություններ”,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, Երեւանում սեպտեմբերի 2-ին 67 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: