Բավարիան ֆավորիտ է
Այսօր մեկնարկելիք Չեմպիոնների լիգայի խաղարկության հաղթելու ամենամեծ շանսերը ունի ներկայիս գավաթակիր Մյունխենի Բավարիան:
Նման կարծիք են հայտնում առաջատար բուքմեյքերական ընկերությունները: Բուքմեյքերները նույնիսկ հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը երբեք չի կարողացել պաշտպանել իր տիտղոսը:
Ըստ բուքմեյքերների` երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է իսպանական Բարսելոնան, իսկ երրորդ հորիզոնականում է Մադրիդի Ռեալը:
Լավագույն հնգյակի մեջ են մտնում Լոնդոնի Չելսին ու անգլիական մանչեսթեր Յունայթեդը:
Հետաքրքիր է, որ անցած մրցաշրջանի եզրափակիչի մասնակիցը՝ Դորտմունդի Բորուսիան, որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, միայն իններորդ տեղում է: