20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Աստված տա, որ իրենք իրենց մեջ ուժ գտնեն»

«Այստեղ միանշանակ կարելի է ասել, որ նրանց նախընտրական հիմնական մեխը, որ ուղղված էր իշխանության մեջ, չառաջացրեց այն տպավորությունը, որ դեռևս երեկ իշխանության մեջ գտնվող անձը, որ 25 տարի իշխանության մեջ է  եղել, կարող  է դառնալ ընդդիմադիր քաղաքական գործիչ անկախ իր արտահայտած մտքերից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` խոսելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անհաջողությունից:

Ինչ վերաբերում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` Սահմանադրական դատարանի դիմումին, ապա նա ասաց. «Լրիվ հասկանում եմ այդ քաղաքական ուժին, ընտրություններից առաջ էլ իրենց համագումարում առաջ քաշած թեզը, որ 25 տարի հայկական թատերաբեմում կա, ոչ մի կերպ չեն կարողանում համոզել, ու ՀՀ առաջին նախագահը չի կարողանում հետ կանգնել այն գաղափարից, որ զիջելով ու խաղաղություն մուրալով կարելի է  այդ իրավիճաին հասնել: Նրանց համար սպասելի էր, որ այդ քարոզը, որ ընդունում էր հասարակության 99 տոկոսը, նման արձագանք կլիներ: Խաղաղությունը չեն մուրում, այն նվաճում են, մարդը չի կարողանում ընկալել, որ այդ թեզը չի աշխատում այդ պարագայում»,-շեշտեց նա:

Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ արդեն 2 օր է, որ Լևոն Զուրաբյանը փորձում է ճառ ասել, բայց պետք է փաստեր բերել: 

Հարցին, թե ինչ պիտի անեն պարտություն կրած քաղաքական ուժերը, նա պատասխանեց. «Աստված տա, որ իրենք իրենց մեջ ուժ գտնեն ու մնան քաղաքական թատերաբեմում»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ