22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

”Դաշնակներն” անունները հետո կտան /վիդեո/

”Ծրագրի երաշխիքը համախոհության ձեռքբերումն է  հասարակության բոլոր շերտերի կողմից, եթե խանգարողներ լինեն, դրանք պետք է հաղթահարվեն սահմանդրությամբ չարգելված բոլոր միջոցներով: Եթե իշխանությունները պատրաստ չեն, պետք է օր առաջ հեռացվեն, եթե պատրաստ է, բայց չի ստացվում , ապա պետք է ներգրավվեն ու միասին պայքարեն”,-այսօր ներկայացնելով արտագաղթի կասեցմանն ուղղված իրենց 11 կետից բաղկացած ծրագիրն` ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ առաջիկայում այս ծրագիրը ներկայացվելու է իշխանությանն, ինչպես նաև մյուս քաղաքական ուժերին ու հասարակությանը: Վաղը լինելու է ծրագրի վերաբերյալ առաջին քննարկումը:

Մինասյանն ընդգծեց, որ իշխանության հետ համագործակցությունն ամենևին չի նշանակում վերադարձ կոալիցիա: ”Պետք է կարողանանք  ձևավորել միասնական համակարգ, ընդդիմություն-իշխանությոն միասնական համակարգի ձևավորումն է այս ծրագիրը”,-հավելեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե ինչ են անելու, եթե իշխանությունը բացասական արձագանք տա այս ծրագրին, պատգամավորները խնդրեցին միանգամից այդպիսի եզրակացություններ չանել: ”Ինչ ենք միանգամիօց այդպես մտածում, բա որ համաձայնեն”,-ասաց Մինասյանը:

Իսկ Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի առաջին օրերին էլ ոչ ոք չէր հավատում, որ իշխանությունը կարողէ  զիջումների գնալ:

”Իշխանություններն այս դինամիկան տեսնելով գնալու են զիջումների: Նույն Րաֆֆիի օրերը հիշենք, երբ առաջին օրերին հասարակությունը դուրս էր եկել պայքարի, իշխանություններն այդ պահին հասկանալով, որ կարող է  դինամիկան հասնի նրան, որ իշխանությունը լրիվ կորցնեն,  մտածեցին զիջումների մասին”,-շեշտեց ԳՄ ներկայացուցիչը:

Հարցին, թե կադրային փոփոխություններ ասելով ում կոնկերտ ի նկատի ունեն, ով պետք է հրաժարվի իր պաշտոնից, Մինասյանը պատասխանեց. 

”Մենք որոշեցինք անուններ չհրապարակել, որովհետև ծրագրի կատարման հիմնական պատասխանատուն իշխանությունն է… երբ կներկայացվի իշխանությանը, անունների փաթեթ կներկայացվի իշխանությանը, ովքեր բացասական լիցքեր են հաղորդում իրենց գործունեությամբ հասարակությանը”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ