05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սեռական հանցագործությունների թիվը Հայաստանում աճում է

2012թ-ին սեռական   հանցագործությունների մեծ մասը  գրանցվել է Երեւանում` 27 դեպք, երկրորդ տեղում Արարատի մարզն է՝ 17 դեպքով, հետո  Արմավիրի եւ Կոտայքի մարզերը՝ 14 –ական դեպք, , Լոռին եւ Սյունիքը՝ 9-ական դեպք, Գեղարքունիքի մարզը՝ 7 դեպքով, Արագածոտնը՝ 4 դեպքով, Տավուշը` 3, Շիրակը` 2, Վայոց Ձորը` 1, ընդհանուր առմամբ 105 սեռական հանցագործություն, որից 19-ը բռնաբարություն էր:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց  ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը: 2011թ-ին այդ տեսակ հանցագործությունների  թիվը 71 էր, որից 15-ը բռնաբարություն, իսկ այս տարվա 6 ամսում կատարվել է 59 սեռական հանցագործություն, որից 12 բռնաբարության դեպքերով:

“Ընդ որում, 6 ամսվա կտրվածքով չի գրանցվել բռնաբարության դեպք Վայոց ձորի մարզում, Արմավիրի մարզում, Լոռիի եւ Սյունիքի մարզերում: Այսինքն` եղել են սեռական ոտնձգություն”,- ասաց Դավիթ Թումասյանը: Վերջինս  “ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի “Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները” հոդվածներում փոփոխությունների եւ լրացումներ կատարելու նախագծի համահեղինակներից է:

Այն Ազգային ժողով ներկայացրել է Կանանց ռեսուրսների կենտրոնը: Կենտրոնի սեռական բռնության ճգնաժամային ծառայությունների ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանը լրագրողներին տեղեկացրեց, որ աշխատանքները սկսվել են դեռեւս 2010-ից, երբ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում ուսուցչի կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ արձանագրվեցին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ