05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որդիս պետք է արդարացվի, նա սպանվել է … բանդայի գործով մեղադրյալի հայրը արդարացում է պահանջում /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը սեպտեմբերի 17-ին հետաձգեց “Բանդայի գործով” դատական նիստը:Պատճառը  ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպանն էր՝ Սամվել Հայրապետյանը, ով չէր ներկայացրել դատարան: Դատարան ուղարկված գրության մեջ նա նշել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի է մասնակցում:

Դատավոր Մխիթար Պապոյանը դատավարության կողմերին ներկայացրեց ամբաստանյալ, հանգուցյալ Արման Դալլաքյանի հոր՝ Ալբերտ Դալլաքյանի դիմումը: Նա դատավորին խնդրել էր, որ մահացած որդու մասով չկարճվի քրեական գործը: “Որդիս պետք է արադարացվի, նա սպանվել է”,-գրել էր հայրը:

Դատական նիստը կշարունակվի վաղը եւ դատավորը կողմերին առաջարկեց ներկայացնել տեսակետ այս, ինչպես նաեւ ամբաստանյալների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցի շուրջ:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ