07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Օրենքի նախագիծ է մշակվել` վերադարձնելու ազատամարտիկների ավանդները

“Օրինաց երկիր” կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին նշեց, որ ԽՍՀՄ ավանդների փոխհատուցման հարցում իրենք հատուկ ուշադրություն են դարձնելու Արցախյան ազատամարտիկներին:

Ըստ նրա` ընդհանուր թվով 60 000-ից ավելի մարդ արդեն ստացել է ավանդները: Իսկ առաջիկայում ավանդների ստանալու համար նոր չափորոշիչներ կմշակվեն:

“Դեռ 2010 թվականին օրենք ներդրվեց եւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին առաջնահերթություն սահմանվեց: Իսկ հիմա օրենքի նախագիծ է մշակվել` ազատամարտիկների համար առաջնահերթություն սահմանելու համար”,- ասաց պատգամավորը:

Հովհաննես Մարգարյանն ասաց նաեւ, որ նախապատրաստվում է նաեւ սոցիալական խնդիրների առումով ազատամարտիկների համար օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ մշակել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ