«Ելք»-ի հույսը
«Պետք է նշեմ՝ մենք ի սկզբանե ընտրություններին մասնակցելու որոշումը կայացրել էինք՝ ակնկալելով վստահության քվեի բարձր տոկոսներ: Քարոզարշավի ընթացքում մարդկանց հետ շփումները վերահաստատում են մեր սպասումները: Բայց, ի վերջո, ամեն ինչ ցույց կտան ընտրությունների արդյունքները, – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի ընտրական ցուցակով՝ Երևանի ավագանու թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանը:
Վերջինս շեշտեց՝ «Ելք» դաշինքը մեծապես տարբերվում է ՀՀԿ-ից նախ նրանով, որ կոռումպացված չէ:
«Բացի այդ՝ «Ելք»-ը չունի հանցավոր անցյալ: Եվ կուզենայի կարևոր մի նյուանսի մասին խոսել. «Մենք հույս ունենք, որ հասարակության վստահության քվեն ստանալով՝ «Ելք»-ը կարող է ՀՀԿ-ին կամ իշխանություններին զսպող հակակշռի դեր ստանձնել: Մեր քարոզչության մեխը առաջին հերթին Երևանը շենացնելն է, իսկ քաղաքական առումով, ինչպես նշեցի, Երևանում ՀՀԿ-ի ու իշխանությունների համար իրական ու հզոր հակակշիռ դառնալը», – եզրափակեց ավագանու թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: