07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ընդդիմության վերամբարձ լոզունգների հետևում չկան գործողություններ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրել է.

՛՛Հասարակության մեծ մասը փոփոխություններ է ուզում. այստեղ, կարծես թե, ոչ ոք չի վիճում:
Փոփոխության պատկերացումներն են տարբեր. իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ հենց իրենք են բարեփոխումներ իրականացնողները:
Ընդդիմությունն ասում է, որ միայն իշխանափոխության պարագայում են հնարավոր փոփոխություններ:
Երկուսի փաստարկնեներն էլ, մեղմ ասած, չափազանցված են:
Իշխանությունն, եթե ինչ-որ բան էլ անում է, մարդկանց կյանքի որակը չի լավանում:
Ընդդիմություն էլ վաղուց չի ասոցավում բարեփոխման գաղափարի հետ, որովհետեւ վերամբարձ լոզունգների հետեւում չկան կոնկրետ գործողություններ, անելիք, ծրագիր:
Եվրաինտեգրացիայի գործընթացն ինչ-որ թույլ հույսեր էր ծնել, որ իշխանությունը, կամավոր կամ հարկադրաբար, ինչ-որ բարեփոխումների կգնա՝ մանավանդ որ սա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ շրջանն է, ու գուցե նա այս հնգամյակում որոշեր աշախատել պատմության համար:
Սակայն երկիրը դարձյալ մխրճվեց տնտեսաքաղաքական այն համակարգի մեջ, որի խորհրդանիշներն են ավտորիտարիզմը եւ կոռուպցիան:
Ստեղծված իրավիճակն իսկապես ճգնաժամային է թվում. ունենք բարեփոխվելու ցանկություն չունեցող իշխանություն, կենսուանակությունից եւ կրեատիվ ռեսուրսից զուրկ ընդդիմություն, մեծ հաշվով՝ անտարբեր հասարակություն, որի հետ կապ չունեն նաեւ այն փոքրաթիվ խմբերը, որոնք իրենց քաղաքացիական հասարակություն են կոչում:
Այս իրավիճակում՝ տարվա եղանակաները կահաջորդեն իրար, սակայն դրանից կյանքի որակը չի փոխվի, մտքի ճգնաժամը չի հաղթահարվի:
Մտածում եմ՝ քաղաքական դաշտին սերնդափոխություն է պետք, նոր գաղափարներ, որոնք չեն տեղավորվի ՙպետականամետության՚ կամ ՙավազակապետության՚ կաղապարներում, մարդիկ, ովքեր երեւույթներն, իրադարձություններին չեն նայի ՙսե-սպիտակի՚ պարտադրանքով՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ